ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
#HarleyDavidson-ը 13%-ով կկրճատի իր աշխատակիցների թիվը
19:20, 11.07.2020 | mamul.am
8431 | 0

Միացյալ Նահանգների խոշորագույն մոտոցիկլ արտադրող Harley-Davidson Inc. ընկերությունը հայտարարել է, որ ամբողջ աշխարհում կկրճատի իր գրեթե 700 աշխատակցի որպեսի կորոնավիրուսի համաճարակի հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամի պայմաններում նվազեցնի արտադրության ծախսերը և ծավալները։
Համաձայն ընկերության կողմից տարածված մամուլի հաղորդագրության՝ աշխատակիցների 13%-ի կրճատումը երկրորդ եռամսյակում կհանգեցնի մոտ 42 միլիոն դոլար կազմող ծախսերի:
Մի քանի շաբաթ առաջ Harley-Davidson-ը վերսկսել է կրճատված ծավալներով արտադրությունը, ինչպես նաև ընկերությունը սահմանափակել է դիլերներին մատակարարվող մոտոցիկլետների շարքը:
Harley-Davidson-ն ամբողջ աշխարհում ունի մոտավորապես 5 600 աշխատակից:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր