ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Աջակցության ծրագրերը վերացել են, գյուղացին մնացել է միայնակ՝ իր արտերի ու վարկերի հետ». Էդմոն Մարուքյան
12:45, 11.07.2020 | mamul.am
4769 | 0

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Տաթև համայնքից ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է գյուղատնտեսական մի շարք խնդիրների: «Գյուղերում հանդիպումների արդյունքում պարզեցինք, որ ճիշտ էինք ասում, երբ խորհրդարանում բարձրաձայնում էինք պարարտանյութի, դիզվառելիքի, ժամանակին եղած գյուղնախարարության պետական աջակցությունների մասին, որոնք այժմ վերացվել են: Այստեղ մենք պարզեցինք, որ անցյալ տարվա և նախանցյալ տարվա կտրվածքով, երբ գյուղացիներն ստացել են պարարտանյութ, սելիտրա, ավելի շատ բերք են ստացել, քան՝ այս տարի: Նրանք, ովքեր փող են ունեցել, առել են այդ ամենը և լավ բերք կստանան, իսկ ովքեր չեն ունեցել հնարավորություններ, այդ աջակցությունը և պետական ծրագրերն էլ փակվել են, նրանք ավելի քիչ բերք են ունենալու: Գյուղացիները հիմա հստակ պնդում են, որ որքան էլ որ թալանել են այդ ծրագրերի ընթացքում (ինչպես ԱԺ ամբիոնից հայտաարում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը), էլի ինչ-որ բան հասել է գյուղացիներին: Աջակցության ծրագրերը հիմա ընդհանրապես վերացվել են, և գյուղացին մնացել է միայնակ՝ իր արտերի, վարկերի և խնդիրների հետ»,- ասել է Էդմոն Մարուքյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր