Հայագետ, արվեստի պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուրախ եմ ընկերներիս տեղեկացնելու, որ լույս է տեսել իմ նոր գիրքը՝ «Պատմահնագիտական դիտարկումներ. Արուճ, Հավուց թառ, Անի, Աղթամար, Վայոց ձոր» («Մուղնի» հրատ., Եր. 2020)։ Ինչպես ասում են՝ ի հեճուկս համավարակի: Աշխատանքը գրել եմ ապրիլի 23-ից մայիսի 20-ը (բայց գաղափարը վաղուց կար։ Նրանում ներկայացնում եմ վերը նշված հուշարձանների ու հնավայրերի վերաբերյալ իմ դիտարկումները և վերլուծությունները, որոշ վարկածներ ու ենթադրություններ։ |