Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեղեկացնում է. «Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք: 3-ը նախկինում հաստատված դեպքի ընտանիքի անդամներ են, 2-ն էլ նոր դեպքեր, որոնց շփման շրջանակը պարզելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում: Միևնույն ժամանակ, գրանցվել է առողջացման 4 նոր դեպք: Թեստավորումների նպատակով 181 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 3079 փորձանմուշի հետազոտություն»: |