ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +29 °C Վաղը`+28 °C
ՄԻՊ-ը ԿԽՄԿ-ի ներկայացուցչին է տրամադրել Տավուշի բնակավայրերի հրետանակոծության վերաբերյալ տվյալներ
18:50, 14.07.2020 | mamul.am
3683 | 0

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հեռախոսային քննարկում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ICRC) ղեկավար Քլեր Մեյթրոի հետ. այս մասին տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը:
Նշվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավարին ներկայացրել է Հայաստանի Տավուշի մարզի ուղղությամբ հուլիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերի կողմից մարզի քաղաքացիական բնակավայրերի թիրախավորմամբ իրականացվող գնդակոծությունների և հրետանակոծությունների վերաբերյալ արձանագրած տեղեկությունները, ինչպես նաև քաղաքացիական բնակավայրերից Մարդու իրավունքների պաշտպանին հասեցագրվող ահազանգերը։

«Ուշադրություն է հրավիրվել նաև մեր միջազգային զեկույցների վրա։ ՄԻՊ-ը դրանք կուղարկի նաև Կարմիր խաչի Ժնևի գրասենյակ։ Հաշվի առնելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մանդատը, ինչպես նաև հայաստանյան պատվիրակության ղեկավարի հետ պայմանավորվածությունը՝ այս պահին մանրամասներ ներկայացնել չեմ կարող»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր