COVID-19-ի դեմ ամերիկյան Moderna ընկերության կողմից ստեղծված պատվաստանյութի փորձարկումների ուսումնասիրության վաղ փուլում հաջողվել է կամավորների մոտ կտրուկ բարձրացրել իմունապաշտպանությունը: Համապատասխան տվյալներ պարունակող հոդվածը հրապարակվել է New England Journal of Medicine ամսագրում: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ պատվաստանյութի մեկ դեղաչափից հետո ի հայտ են գալիս որոշ հակամարմիններ, սակայն չորս շաբաթ անց պահանջվում է երկրորդ դեղաչափը, որից հետո պատվաստանյութը առաջացնում է ուժեղ իմունապաշտպանություն՝ բոլոր 45 կամավորների մոտ: |