ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +12 °C ... +22 °C Վաղը`+16 °C
Անկախ Հայաստանը 20 տարեկան է
10:11, 21.09.2011 | mamul.am
18762 | 0
20 տարի առաջ մեր ժողովուրդը համախմբվեց հայության դարավոր երազանքի` անկախության գաղափարի շուրջ: Այսօր Հայաստանի անկախ հանրապետությունը պատմական իրողություն է:
ՀՀ Անկախության հռչակագիրը, որն ընդունվեց 1990-ի օգոստոսի 23-ին, սահմանում է.
''Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը` արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի ''Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին'' Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը ՀՌՉԱԿՈՒՄ Է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը'':
Հայաստանի անկախության մասին հռչակագրի դրույթներից ելնելով, խորհրդարանը որոշեց 1991 թ. սեպտեմբերի 21-ին հանրապետության տարածքում անցկացնել հանրաքվե՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։ Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը ''այո'' ասաց անկախությանը։ Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991 թ. սեպտեմբերի 23-ին հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։
Այսօր` մեր անկախ հայրենիքի ծննդյան տարեդարձը, տոն է բոլորի համար: Սա նաև մեր քսանամյա ուղին, մեր անելիքներն ու ապագայի պատկերացումները վերաիմաստավորելու լրջագույն առիթ է:
Հայաստանի Հանրապետության 20-ամյակի կապակցությամբ ՄԱՄՈՒԼ.am լրատվականի աշխատակազմը շնորհավորում է Հայաստանի, ինչպես նաև աշխարհասփյուռ հայությանը և մեր երիտասարդ հանրապետությանը մաղթում խաղաղ բարգավաճում:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր