ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Գիտնականներն ստեղծել են դեղամիջոց, որը ոչնչացնում է կրծքագեղձի քաղցկեղի բջիջները
00:10, 27.07.2020 | mamul.am
13183 | 0

Ամերիկացի գիտնականները նանո-դեղամիջոց են մշակել, որն ուղղակիորեն ազդում է կրծքագեղձի քաղցկեղի բջիջների վրա՝ սպանելով դրանք առանց կողմնակի վնասակար ազդեցության: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Advanced Therapeutics ամսագրում:
Արքանզասի համալսարանի գիտնականները՝ քիմիայի և կենսաքիմիայի ամբիոնի դոցենտ Հասան Բեյզավիի գլխավորությամբ, պնդում են, որ նյութը ոչնչացնում է կրծքագեղձի՝ 3 անգամ բացասական քաղցկեղի բջիջները և արդյունավետորեն ազդում ամենաագրեսիվ և չարորակ ուռուցքների վրա:
Միշտ չէ, որ քիմիաթերապիան օգնում է, քանի որ այս քաղցկեղի մետաստազները շատ արագ են տարածվում և հաճախ վիրահատություն է պահանջվում։
«Ամեն տարի հազարավոր կանայք մահանում են կրծքի քաղցկեղից։ Հատկապես խոցելի են եռակի բացասական բջիջներով հիվանդները, քանի որ քաղցկեղի այս տեսակի միակ հաստատված բուժումն ունի կողմնակի վնասակար ազդեցություններ: Մենք լուծել ենք այս խնդիրը՝ մշակելով այն կազմը, որը ազդում է քաղցկեղային բջիջների վրա և ազդեցություն չի թողնում առողջ բջիջների վրա»,-համալսարանի մամուլի տեղեկագրում մեջբերված է գիտական խմբի ղեկավարի խոսքը:
Հետազոտողները մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիայով (ՄՌՏ) և ֆլուորեսցենտային տոմոգրաֆիայով ուսումնասիրել են դեղերի կիրառման տարբերակները։ Այս միջոցով հնարավոր է հետևել օրգանիզմում դեղորայքի շարժին և վերահսկել բուժման ընթացքը:
Հեղինակները կարծում են, որ իրենց ստեղծած մեթոդը թույլ կտա հրաժարվել քիմիաթերապիայից, որն այսօր անցնում է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների 80%-ը: Թերապիայի ընթացքում օգտագործվում են թունավոր դեղեր՝ անտրացիկլին և դոքսոռուբիցին, որոնք խիստ բացասաբար են ազդում սրտի վրա և առաջացնում են բազմաթիվ կողմնակի բարդություններ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր