ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +11 °C ... +17 °C Վաղը`+18 °C
Մեկ անգամ վարակվածները կարող են կրկին ու կրկին վարակվել կորոնավիրուսով. հետազոտություն
22:30, 26.07.2020 | mamul.am
15477 | 0

Նոր հետազոտությունները ցույց են տվել, որ Covid-19-ի դեմ դիմադրողականությունը կարող է անցնել ընդամենը մի քանի ամսվա ընթացքում և կրկնվել սովորական մրսածության պես:
Ըստ հետազոտության, Covid-19-ի դեմ դիմադրողականությունը կարող է թուլանալ ամիսների ընթացքում։
Ստացված տվյալները վկայում են այն մասին, որ սովորական մրսածության և գրիպի նման, ամեն տարի մարդիկ կարող են վարակվել այս վիրուսով։ Սա կոտրում է այն կարծրատիպը, որ բարձր դիմադրողականությունը կարող է պաշտպանել վարակվելուց։
Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականներն ուսումնասիրել են «Guy’s and St Thomas’ NHS foundation trust» հիմնադրամի՝ ավելի քան 90 հիվանդների և բուժաշխատողների իմունային տվյալները:
Նրանք պարզել են, որ հակամարմինների մակարդակը ախտանշաններից երեք շաբաթ անց հասել է առավելագույնի, իսկ հետո նվազել:
«Մարդկանց օրգանիզմն արտադրում է վիրուսային հակամարմիններ, բայց կարճ ժամանակահատվածում դրանց ազդեցությունը թուլանում է։ Կախված, թե որքան բարձր է մարդու համար առավելագույն քանակը, դրանով որոշվում է, թե որքան ժամանակ են ապրում հակամարմինները» - ասել է առաջատար հեղինակ, բժիշկ Քեթի Դորեսը։
Սա խոսում է այն մասին, որ պատվաստանյութերի օգնությամբ պաշտպանությունը չի կարող երկարատև լինել, և ամեն տարի այն կարող է վերափոխվել: Նույնիսկ եթե հակամարմինների մակարդակն իջնի, մարմինը կարող է երկրորդ անգամ պայքարել վիրուսի դեմ՝ T-լիմֆոցիտների (ձեռքբերովի իմունիտետ) օգնությամբ:
Մեկ այլ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ամբողջ աշխարհում սրտի սկանավորում ստացած, կորոնավիրուսով հոսպիտալացված հիվանդների ավելի քան կեսի մոտ հայտնաբերվել են անոմալիաներ:
Բրիտանական սրտի առողջության հիմնադրամի (BHF) կողմից ֆինանսավորվող հետազոտությունը ցույց է տվել, որ 69 երկրներից, 1261 հիվանդների մոտ 55%-ը սրտի բաբախի ոչ նորմալ փոփոխություններ են ունեցել, և յուրաքանչյուր յոթերորդ մարդու մոտ հայտնաբերվել են ֆունկցիոնալ խանգարման ծանր նշաններ:
Նախկինում հիվանդների մեծամասնության մոտ սրտի հետ կապված խնդիրներ չեն ախտորոշվել։ Գիտնականները հանգել են այն եզրակացության, որ Covid-19-ը կարող է լրջորեն ազդել սրտի վրա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր