ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Մալայզիայի նախկին վարչապետը մեղավոր է ճանաչվել ներդրումային ֆոնդից 9,8 միլիոն դոլար յուրացնելու գործով
12:20, 28.07.2020 | mamul.am
6785 | 0

Մալայզիայի նախկին վարչապետ Նաջիբ Ռազակը երկրի Գերագույն դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել Malaysia Development Berhad (1MDB) ներդրումային ֆոնդից գումար յուրացնելու, ինչպես նաև կոռուպցիոն հանցագործությունների համար, գրում է Интерфакс-ը:

Նախկին վարչապետը մեղավոր է ճանաչվել բոլոր յոթ մեղադրանքներով՝ այդ թվում լիազորությունների, վստահության չարաշահման և փողերի լվացման երեք դրվագով: Նրա դեմ դատավարությունը սկսվել էր 2019 թվականի ապրիլին:
Հետաքննությունը սկսվել է այն ժամանակ, երբ Ռազակի անձնական հաշիվներում հայտնաբերվել էր 42 միլիոն մալայզիական ռինգ (9,8 միլիոն դոլար), որը պատկանել էր 1MDB ներդրումային ֆոնդին: Քննիչները պնդում էին, որ Նաջիբն օգտվել է վարչապետի պաշտոնից և կաշառք է ստացել՝ թողարկված միլիարդավոր վարկերի համար կառավարության կողմից երաշխիքներ տրամադրելու համար: Նրան սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր