ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+25 °C
«Հայաստանի գործող իշխանությունը Սորոսի գործակալն է». Ալիև
10:40, 31.07.2020 | mamul.am
18769 | 1

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բալաքենում ASAN xidmət տարածաշրջանային կենտրոնի բացման ժամանակ այսպիսի հայտարարություն է արել․ «Ակնհայտ է, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը Սորոսի և նրա մերձավորների հերթական սադրանքն էր: Այո՛, հայ ժողովուրդն ատում էր նախորդ իշխանություններին և չէր թաքցնում դա: Նախորդ իշխանությունը Հայաստանում արժանի էր ատելության: Բայց այն փոխարինման եկած խումբը շատ չի տարբերվում նախորդ իշխանությունից: Պատահական չէ, որ վերջերս «Սորոսի» հիմնադրամը 600 հազար դոլար է հատկացրել Հայաստանին՝ համաճարակի դեմ պայքարի համար: Ինչո՞ւ այլ երկրներին նրանք ֆինանսական օգնություն չեն տրամադրել: Ոչ մի երկիր հետխորհրդային տարածքում չի ստացել այն։ Նրանք օգնե՞լ են Ադրբեջանին: Ո՛չ: Ադրբեջանում «Սորոսի» հիմնադրամի հետքերը չեն մնացել: Քանի որ նրանք այստեղ սադրանքներով էին զբաղվում և թունավորում էին երիտասարդների ուղեղները: Նրանք ցանկանում էին երիտասարդությանը լարել սեփական պետության դեմ: Հետևաբար դրանք փակվեցին: Սակայն նրանք լայնորեն տարածում են իրենց թևերը Հայաստանում և չեն թաքցնում այն: Մենք գիտենք, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը գումար է ստանում Սորոսի ֆոնդից, նրանց գործակալն է և կատարում է նրանց պատվերները»,- ասել է Իլհամ Ալիևը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր