ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+31 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+34 °C
Սիլիկյան թաղամասում վթարի հետևանքով մայրն ու որդին մահացել են
11:24, 26.05.2024 | mamul.am
6320 | 0

Երեկ՝ մայիսի 25-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում Սիլիկյան նոր խճուղի-Հյուսիս-հարավ ավտոճանապարհին Երևանի բնակիչ 28-ամյա Գրիգոր Ավետիսյանը, իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և մոտ 10 մետրից ավելի կամրջից ընկել և կողաշրջված վիճակում հայտնվել է բետոնե պատնեշի մոտ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Ավետիսյանը, նրա ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ 41-ամյա Գոհար Մուրադյանը և 15-ամյա Էրիկ Գ-ն տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Մինչ քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորներից Գ. Մուրադյանն ու Էրիկ Գ-ն, գիտակցության չգալով, մահացել են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր