ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Սևանա լճում իրականացվել է ջրի որակի հետազոտության. հայտնի է ծաղկման պատճառը
21:25, 01.08.2020 | mamul.am
7467 | 0

Հուլիսի 28-ին իրականացվել է Սևանա լճում ջրի որակի հետազոտություն՝ 16 դիտակետում, որոնք ներառում են ինչպես լճի լիթորալ, այնպես էլ պելագիկ գոտիները և տարբեր խորությունները: Այդ մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:
Ջրում լուծված թթվածնի կոնցենտրացիան լճի մակերևութային և միջին շերտերում մեծ է 6 մգ/լ-ից և բավարար է կենդանական աշխարհի պահպանման համար: ԼԹ-ի կոնցենտրացիայի նվազում դիտվում է Մեծ Սևանում՝ հիմնականում 20մ, իսկ Փոքր Սևանում՝ 30մ խորությունից սկսած՝ հատակամերձ շերտերում նվազելով մինչև 0.8-2.3 մգ/լ:
Ջրի ջերմաստիճանը լճի հատակամերձ շերտերում բավական բարձր է. Մեծ Սևանում՝ 7.9-8.6°C, իսկ Փոքր Սևանում՝ 4.5-7.6°C:

Լճի թափանցելիությունը ըստ Սեկի դիսկի 3-6 մ է:
Ջրի թթվայնությունը հատակամերձ շերտում 7.6-8.7 է, իսկ մակերևութային շերտում`8.3-9.0:

Ջրի հանքայնացումը հատակամերձ շերտում 500-530 մգ/լ է, իսկ մակերևութային շերտում`487-497 մգ/լ:
Նախորդ տարվա համեմատությամբ սնուցող նյութերի կոնցենտրացիաները լճում մնում են բարձր մակարդակի, ինչն էլ հանդիսանում է պարարտ միջավայր ծաղկման համար:
Լճի ծաղկման պրոցեսը դեռևս շարունակվում է, սակայն ինտենսիվությունը նվազում է պայամանավորված նաև սնուցող նյութերի յուրացմամբ: Այսպես, հուլիսի 15-ի համեմատությամբ հուլիսի 28-ին մակերևութային շերտերում նկատվում է ֆոսֆատ և նիտրատ իոնների կոնցենտրացիաների կտրուկ նվազում:
Մեծ Սևանում սկսվել է կալցիումազատման պրոցեսը, ինչն ակնառու երևում է արբանյակային պատկերում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր