ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +17 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Եթե չփոխեք գաղութային հրեշավոր համակարգը, նա ձեզ կուլ կտա». Արմենակ Կյուրեղյան
00:10, 03.08.2020 | mamul.am
3882 | 0

«Սասնա ծռեր» շարժման քաղաքական խորհրդի անդամ Արմենակ Կյուրեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի՞նչ է նշանակում կաշառակեր դատավոր-անմեղ դատվածներ և արդարացված հանցագործներ:

Բազում խեղված ճակատագրեր, անհայր, անմայր երեխաներ, մի կտոր հացի համար դատված մայրեր, ունեզրկված և քայքայված ընտանիքներ, բզկտված, խոշտանգված և բանտերը նետված արդարության ձայն բարձրացնողներ և, և, և... Ճոխության և շվայտության մեջ, լկտի, ցինիկ, դիմացինին նվաստացնող և ահաբեկող, հայրենիք պաշտպանողների, ազնիվ, անկաշառ, առաքինի, բարոյական սկզբմունքների տեր մարդկանց հալածող և ծաղրի ենթարկող, հայկական մշակույթն ատող, թրքա-կլկլոցով ապրող անձեռնմխելիներ:

- Սա դժոխք է արդարների և դրախտ՝ ոճրագործների, ստահակների, անբարոյականների և... համար:

Եվ հիմա այս դասը, անպատիժ մնալով, այնքան է լկտիացել, որ իրենց հասցեին հնչած ճշմարտությունը զրպարտություն է որակում: Ամենազազրելին այն է, որ հեղափոխական հայտարարված իշխանությունները, որոնք ավելի թունդ խոսքեր և հայհոյանք են հնչեցրել դատավորների և դատական իշխանության հասցեին, հիմա ծիծաղելի, զավեշտալի, դեմագոգ հիմնավորումներով քրեական գործ են հարուցել՝ ճշմարտությունը զրպարտություն որակելով: Հեղափոխական հայտարարված իշխանություննե՛ր, եթե չփոխեք գաղութային այս հրեշավոր համակարգը, նա ձեզ կուլ կտա, եթե արդեն կուլ չի տվել, և դուք կհայտնվեք Հայոց Պետականության հակառակորդների խրամատում: Մի՛ խաբեք ինքներդ ձեզ, հենվեք ժողովրդի վրա, նա է միակ գերիշխանը և դուք ընդամենը ծառայող եք ընդունված նրա մոտ, մի՛ հավատացեք ձեզ քծնողներին. նրանք ձեզ տանում են կորստյան»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր