Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 485.29, EUR 569.58, RUB 6.39, GBP 620.78
+22 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Լանջիկ համայնքում տարիներ շարունակ սոցիալական աջակցության գումարներ են յուրացվել
20:25, 04.08.2020

Շիրակի մարզի դատախազության կողմից մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ իրականացված պատշաճ և ամենօրյա դատախազական հսկողության շրջանակներում ՀՀ ոստիկանության Անիի բաժնում նախապատրաստվող նյութերով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Շիրակի մարզի Լանջիկ համայնքի նախկին ղեկավարը, օժտված լինելով տնօրինելու համայնքի բյուջեի միջոցները, ապահովելու դրանց նպատակային օգտագործումը, ստորագրելու ֆինանսական փաստաթղթերը, համայնքի բյուջեից 2013-2017թթ. ընթացքում ելքագրել է ընդհանուր շուրջ 4․200․000 ՀՀ դրամ գումար՝ գյուղի սոցիալապես անապահով կամ բազմազավակ ընտանիքներին, միայնակ ծերերին՝ ընդհանուր 44 անձի, հատկացնելու համար, սակայն, չի տրամադրել նրանց: Շահառուների մի մասն արդեն իսկ համապատասխան հաղորդումներ են ներկայացրել ոստիկանություն և տվել նույնաբովանդակ բացատրություններ այն մասին, որ ընդհանրապես տեղակ չեն եղել իրենց անվամբ համայնքի բյուջեից գումարների դուրսգրման մասին:

Այսինքն՝ նյութերի նախապատրաստմամբ փաստական տվյալներ են ստացվել գումարը նշված ժամանակահատվածում պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առերևույթ յուրացնելու մասին։

Հաշվի առնելով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ տվյալ նյութերի նկատմամբ հսկողություն իրականացնող Շիրակի մարզի դատախազության դատախազի կողմից որոշում է կայացվել հիշյալ հանցագործության հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին և այն նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել է Շիրակի մարզային քննչական վարչություն։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր