Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 485.42, EUR 568.62, RUB 6.36, GBP 618.13
+15 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Եթե կառավարությունը չկատարի մեր պահանջը, վաղն ավելի շատ ենք գալիս այստեղ». ակտիվիստներ
20:30, 04.08.2020

«Եթե վագոն-տնակները 30 մետր հետ տանեն, ապա համաձայն ենք հանդիպել Կառավարության անդամների հետ: Եթե ոչ՝ ուրեմն չենք համաձայնվում, մնում ենք այստեղ և վաղն ավելի շատ գալիս ենք այստեղ։ Մենք կամակորություն չենք անում, ունենք հստակ պահանջ. այս վագոն-տնակներն այստեղ չեն կարող մնալ։ Մենք իրենց ժողովուրդն ենք, մեր պահանջը պիտի կատարվի։ իրավիճակը չլարելու համար մենք մեր տնակները չենք տեղադրելու այդտեղ»,- հայտարարեցին Ամուլսարի հանքի պահապանները:

Բնապահպան Շիրակ Բունիաթյանն էլ հայտնեց, որ այս պահին կառավարությունում քննարկվում է Ամուլսարի մոտակայքում տեղադրված տնակների հարցը:

Հիշեցնենք՝ Ամուլսարի պահապանները փակել են Ջերմուկ տանող ավտոճանապարհը և պահանջում՝ 30 մետր հեռավորության վրա տեղադրել «Լիդիան» ընկերությանը պատկանող վագոն-տնակները:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր