ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ավտովթար Հրազդանում. կան զոհեր
10:40, 05.08.2020 | mamul.am
5702 | 0

Օգոստոսի 4-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:40-ի սահմաններում Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում՝ «Աղբյուրակ» թաղամասից դեպի «Կենտրոն» թաղամաս ընթանալիս, Հրազդան քաղաքի բնակիչ, 40-ամյա Հովհաննես Վարդանյանը Wolsvagen Passat մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարերին, առաջ ընթանալով բախվել էլեկտրասյանը և կրկին առաջ ընթանալով բախվել հսկայական եղևնուն:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ, Հրազդան քաղաքի բնակիչներ, 41-ամյա Կարեն Սարգսյանը և 40-ամյա Արթուր Ալեքսանյանը տեղում մահացել են, իսկ վարորդ, Հ. Վարդանյանը, ում ավտոմեքենայից մահացածների հետ մեծ դժվարությամբ դուրս են բերել, հիվանդանոցում, կարճ ժամանակ անց, գիտակցության չգալով, մահացել է:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածներից Կ. Սարգսյանն աշխատում էր ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման Կոտայքի մարզային բաժնում որպես ավագ հարկադիր կատարող:

Ավտովթար Հրազդանում. կան զոհեր
Ավտովթար Հրազդանում. կան զոհեր
Ավտովթար Հրազդանում. կան զոհեր
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր