ՀՀ Փաստաբանների պալատը տեղեկացնում է. «Ասօր Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիա իրականացնելու հետևանքով բերման ենթարկված քաղաքացիներին առաջին իրավաբանական անվճար օգնություն տրամադրելու նպատակով ՀՀ փաստաբանների պալատում ձևավորվել է փաստաբանների խումբ: Բերման ենթարկվածները խմբի փաստաբանների հետ կապ հաստատելու համար կարող են դիմել փաստաբան Գևորգ Մկրտչյանին: Արագ արձագանքման հեռախոսահամար՝ (077) 007792»: |