Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ապրիլյան քառօրյա պատերազմի առումով ուրիշ պարզելու կամ հասկանալու հանգամանք չկա՝ Ռուսաստանի դեր և ռեգիոնալ քաղաքականություն, ու՝ Հայաստանի քաղաքական կյանքում ռուսական քաղաքականության հենակետեր ու նրանց վարքն ապրիլյանից առաջ և հետո: Պարզում, արձանագրո՞ւմ ենք դրանք՝ քայլ ենք կատարում դիմադրունակության և անվտանգության բարձրացման ուղղությամբ: Ո՞չ՝ հազար տարի կռիվ ենք անում՝ հաղթանակ էր, հաղթանակ չէր, 800 հեկտար էր, թե 800 չէր, պետքական էր, թե անպետք էր»: |