Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ, հայտարարել է Լիբանանի նահանգապետ Մարվան Աբբուդը, գրում է BBC-ն։ Աբբուդի խոսքով` կան տասնյակ անհայտ կորածներ, այդ թվում օտարերկրյա քաղաքացիներ։ Լիբանանի բանակը Բեյրութի նավահանգստում դադարեցրել է փրկարարական գործողությունների փուլը, որտեղ տեղի էր ունեցել պայթյունը: |