Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, որ իր դուստրերից մեկն արդեն ընդունել է ռուսական արտադրության՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը և իրեն լավ է զգում: Երեքշաբթի Վլադիմիր Պուտինը, բացելով կառավարության անդամների հետ խորհրդակցությունը, հայտարարել է, որ Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութն արդեն գրանցվել է, որը «բավականին արդյունավետ է աշխատում, կայուն իմունիտետ է ձևավորում, անցել է բոլոր անհրաժեշտ ստուգումները»,- ասել է Պուտինը: |