ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Աշխատանքից ազատված փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը հավանաբար առաջիկայում նոր պաշտոն կստանա քաղաքապետարանում. «Ժողովուրդ»
09:00, 12.08.2020 | mamul.am
3540 | 0

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` չի բացառվում, որ օգոստոսի 6-ին աշխատանքից ազատված փոխոստիկանապետ Հայկ Մհրյանն առաջիկայում նոր պաշտոն ստանա: Ընդ որում, տեղեկությունների համաձայն` նա կարող է առաջիկայում նշանակվել Երևանի քա­ղաքապետարանի աշխատակազմի քարտուղար:

Նկատենք, որ չնայած Արման Սարգսյանն այլևս չի զբաղեցնում ՀՀ ոստիկանապետի պաշտոնը, սակայն նա շարունակում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին միջնորդել այս կամ այն մարդուն պաշտոնի նշանակելու հարցում: Նկատենք, որ Արման Սարգսյանն ու Հայկ Մարությանը մանկության ընկերներ են, և հենց դա է պատճառը, որ քաղաքային իշխանությունների աշխատակազմում մեծ թիվ էին կազմում նախկին ոստիկանները, և Հայկ Մհրյանը ևս մինչև փոխոստիկանապետ նշանակվելը եղել է Նոր Նորք վարչական շր­ջանի ղեկավարը:

Եվ ահա, այժմ, երբ Մհրյանը կրկին անգործ է, նախկին ոստիկանապետը միջնորդել է նրան նոր պաշտոն տալու համար: «Ժողո­վուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց Հայկ Մհրյանին, սակայն նա նշեց, թե նման առաջարկ այս պահին չի ստացել` չհերքելով, որ Ար­ման Սարգսյանն իր հարազատն է: «Նման առաջարկ չեմ ստացել, երբ ստանամ, կտեղեկացնեմ», - նշեց նա»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր