ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով
11:25, 12.08.2020 | mamul.am
6919 | 0

Կառավարությունը հավանություն տվեց 2020թ․ մարտի 16-ին հայտարարված ու մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը օգոստոսի 12-ից՝ ժամը 17։00-ից 30 օրով՝ մինչև սեպտեմբերի 11-ը, ժամը 17։00-ը ներառյալ երկարաձգելու որոշմանը։ Սա արտակարգ դրության ժամետի 5-րդ երկարաձգումն է։ Այսօր կհրավիրվի նաև ԱԺ հատուկ նիստ։

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր կառավարության նիստին հայտնեց, որ այս արտակարգ դրության ժամանակահատվածում կլինեն մեղմացումներ. կվերացվի հավաքների և գործադուլների արգելքը, որը կփոխարինվի թույլտվությամբ՝ որոշակի կանոնների պահպանումով (դիմակի կրում, սոցիալական հեռավորություն):

Մեղմացվում են նաև ընտանեկան արարողությունների և ժամանացային բնույթի միջոցառումներ կազմակերպելու անցկացնելու և մասնակցելու սահմանափակումները. թույլատրվում է ոչ ավելի քան 40 անձնանց մասնակցությունը:

Վերացվելու են նաև ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը և մաքսային սահմանով ապրանքների փոխադրման սահմանափակումներ կիրառելու հնարավորությունը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր