«Ես Վլադիմիր Գասպարյանին անձամբ ճանաչում եմ և քաղաքական ու իրավական հարթակից դուրս շատ նորմալ եմ վերաբերվում իրեն, բայց համարում եմ, որ, այնուամենայնիվ, ինքը «Ազատության» լրագրողների հետ միջադեպի ժամանակ չափն անցել է և պետք է մնար իր շրջանակներում»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։ «Ինչ վերաբերում է իր հայտարարություններին, ես կարծում եմ՝ դա ճարահատյալ հարցազրույց էր, որով փորձ էր արվում շտկել նախօրեին տեղի ունեցած միջադեպը, որը, կարծում եմ, չստացվեց, որովհետև մենք բոլորս շատ լավ ճանաչում ենք պարոն Գասպարյանին՝ իր անցած «մեծ» ուղու շնորհիվ»,- նշեց Ալեն Սիմոնյանը։ |