ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանին խորհրդարանում կփոխարինի Ստեփան Ստեփանյանը։ Այս մասին հայտնում են «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի ծառայությունից: Մանե Թանդիլյանն այսօր հայտնել էր, որ առողջական խնդիրների պատճառով վայր է դնում պատգամավորական մանդատը։ Նա զբաղեցնում էր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: |