Telegram-ը պաշտոնապես ներկայացրել է տեսազանգեր կատարելու գործիքը, այս մասին հայտնել է ծառայության մամլո քարտուղարությունը: Թարմացումները մեկնարկել են մեսենջերի 7-րդ տարեդարձի օրը: «Այսօր մենք ուրախությամբ ներկայացնում ենք մեր նորարամուծությունը, որի մասին օգտատերերը բազմիցս էին խնդրում՝ արագ ու անվտանգ տեսազանգեր»,- ասվում է հաղորդագրության մեջ: Առայժմ Telegram-ի տեսազանգերից կարող են օգտվել միայն Android հավելված ունեցողները, իսկ iOS-ի տերերի համար այն հասանելի կլինի, «երբ որ դրա հնարավորությունը լինի»: Տեսազանգերը նաև պաշտպանված են վերջնական կոդավորմամբ: Համոզվելու համար, որ տեսազանգն անվտանգ է, պարզապես պետք է համեմատել այն 4 էմոջիները, որոնք տեսնում են իրենց էկրաններին զրուցակիցները: Եթե նշանները համընկնում են, ապա զանգը հուսալիորեն պաշտպանված է: |