ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +9 °C ... +19 °C Վաղը`+21 °C
«Լիարժեք ստորագրություն էլ ենք հավաքելու». ԲՀԿ ղեկավար
12:55, 28.08.2020 | mamul.am
9279 | 2

Կոտայքի մարզի ակտիվի հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է հասարակությանը հուզող տարբեր խնդիրների, այդ թվում՝ կրթական: Մասնավորապես խոսելով հայ եկեղեցու պատմություն առարկան դպրոցական ծրագրերից հանելու հարցին, ասել է. «Մենք հայ քրիստոնյա ազգ ենք, դա մեր մեծությունն ա, մեր ճանաչումն ա, մեր հպարտություննա... Երիտասարդական կառույցների՝ հանրության շրջանում հարցումներից պարզվեց, որ 90-95 տոկոսը դեմ ա դրան: Մենք լիարժեք ստորագրություն էլ ենք հավաքելու, մեծ հանրահավաք էլ ենք կազմակերպելու: Ով դրան դեմ ա, ով ուզում ա, որ եկեղեցու դասընթացները հանվի, սեռական դասընթացներ անցկացվի, թույլ չենք տալու: Թող մտածեն՝ հետամնաց ենք, Հայաստանն այսօր դրան չի գնա, հայ ժողովուրդը թույլ չի տա փոքրահասակների սեռական դասընթացներ. կա հայ եկեղեցի, հայոց պատմություն, հայ գրականություն: Հարցը կբարձրացնենք ու ասում եմ՝ մեծ հանրահավաք էլ կկազմակերպենք, որ ժողովուրդն իր ձայնն ասի, որ այդ մասին չփորձեն էլ մտածել, քննարկել ու իրականացնել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր