ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 481.52, EUR 548.74, RUB 6.28, GBP 656.02
-4 °C, -6 °C ... -3 °C Վաղը`-2 °C
Մխիթարյանն իտալական «Ռոմա»-ի հետ կնքել է 1+1 ձևաչափով պայմանագիր
22:45, 01.09.2020
5082 | 0

Մխիթարյանը իտալական «Ռոմա»-ի հետ կնքել է 1+1 ձևաչափով պայմանագիրը, թվիթերյան իր էջում գրել է իտալացի լրագրող Դավիդ Մորեսեկոն: Հայ կիսապաշտպանը «Ռոմայի» հետ կնքել է մեկ տարվա պայմանագիր, որը հնարավոր կլինի ևս մեկ տարով երկարաձգել: Հայտնի չէ, թե որքան կստանա Մխիթարյանը մայրաքաղաքային ակումբում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է ազգային թիմի հայտացուցակը, որտեղ բացակայում են իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյան, ինչպես նաև գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանի և Կիպրոսի ԱԵԼ-ի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանի անունները: Հենրիխ Մխիթարյանը Խոակին Կապառոսին հայտնել է, որ այժմ արձակուրդում է, վերջին շրջանում չի մարզվել և չի կարող ցուցադրել իր ամբողջ կարողությունները, քանի որ լավ մարզավիճակում չէ:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր