«Ոչ վարկային թալանին» նախաձեռնության անդամ Մանուել Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաց նամակ Հ1 հեռուստաալիքի հաղորդավար Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյան, ես Մանուել Մանուկյան եմ, ՀՀ հասարակ քաղաքացի, անկուսակցական երիտասարդ եմ, 5 ամիս և ավելի բարձրաձայնում ենք ժողովրդի 80%-ին հուզող կարևոր հարց, հարցը կապված է վաշխառու վարկային կազմակերպությունների և բանկային համակարգի հետ։ Ես չունեմ սեփական լրատվամիջոցներ, հեռուստաալիքներ, վարձով ապրող, ուսանող տղա եմ, ով ունի ընդամենը մի ֆեյսբուքյան էջ։ Դուք ինձնից լավ գիտեք, որ մնացած հեռուստաալիքները տերեր ունեն, քաղաքականացվում են և իրենցից պահանջելու իրավունք չունեմ, ես խոսքի իրավունք ունեմ, իմ ժողովրդի ցավերի մասին խոսելու և պահանջելու իրավունք ունեմ, Հ1-ն իմ նման հասարակ մարդկանց համար է, որովհետև մեր հարկերով է աշխատում։ Եթե դուք իրապես արդար և անաչառ աշխատող եք, տվեք ինձ իմ ժողովրդի ցավերը բարձրաձայնելու հնարավորություն, հնարավորություն տվեք իմ միակ հեռուստաալիքով խոսել ժողովրդի 80%-ից ավելիին հուզող հարցի մասին։ Ես կսպասեմ Ձեր արձագանքին և հրավերին։ Հ.Գ. Սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ օգնեք ինձ, որ ես կարողանամ բարձրաձայնել բոլորիս խնդիրը, ուղարկեք բոլորդ այս նամակը Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջին և պահանջեք, որ ինձ եթերի հնարավորություն տա։ Շատ լավ կլինի, որ հնարավորինս շատ մարդիկ գրեն Պետրոս Ղազարյանին։ Մենք հաղթելու ենք, մեկ տարի վարկային արձակուրդը անխուսափելի է»։ |