Բնապահպան Արսեն Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա հիմնականում կենցաղային աղբ չէ, ոչ էլ Թռչկանը: Սա գրեթե բոլոր միջպետական, հանրապետական ու այլ ճանապարհներին հանդիպող տեսարան է: Այս նկարներն արվել են Երևանից Քանաքեռավան ճանապարհի երկայնքով: Խնդիրը պետք է դառնա հանրային քննարկման առարկա, այլապես չի լուծվում: Փաստացի ոստիկանները, տեսուչները և այլ պատասխանատուներ, ովքեր պատասխանատվության պետք է ենթարկեն մեղավորներին ամեն օր անտարբեր անցնում են այս ամենի կողքով և երևույթը դարձել է հանդուրժելի: Որոշ վայրերում հարթեցնում են շինաղբը հավասարեցնելով ճանապարհի մակարդակին, որ աչք չծակի: |