ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Վարչապետի խոստումն ո՞ւր ա գնում». Արարատի Շահումյան գյուղի բնակիչները փակել են միջպետական մայրուղին
10:07, 16.09.2020 | mamul.am
4305 | 1

Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչները բողոքի ակցիա են անում, նշելով, որ գյուղում ոռոգման ջրի խնդիր կա:

«Վարչապետի խոստումն ո՞ւր ա գնում՝ ո՛չ Առողջապահության նախարան ա նախարար, ո՛չ կրթության նախարարն ա նախարար, էլ ի՞նչ եք ուզում, որ ասենք. ով ինչ խոստում տվեց, չարեց»,-բողոքում են գյուղացիները:

Նրանց խոսքով՝ ոռոգման ջրի խնդիրը տարիների վաղեմություն ունի: «1500մ խաղողի այգի ունեմ. մշակում եմ, չարչարվում եմ, հերթը հասնում է ոռոգելուն, օրերով ջուր չի լինում, բերքը փչանում է»,- գանգատվում էր տարեց գյուղացին:

Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչները փակել են միջպետական մայրուղին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր