ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+19 °C
Պատվերով «կարվող» գործ՝ ընդդեմ հոլիվուդյան ֆիլմերի հայազգի պրոդյուսերի. «Ժամանակ»
09:05, 18.09.2020 | mamul.am
3997 | 0

«Ժամանակ» թերթը գրում է. «Համաշխարհային ճանաչում ունեցող «Փախուստ բանտից», «Սառած հող», «Ֆրիլանսերներ», «Փլուզված քաղաքը» և հոլիվուդյան ևս 13 ֆիլմի պրոդյուսեր, հայազգի Ստեփան Մարտիրոսյանը, որը հունվարի 14-ին խարդախության մեղադրանքով առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվեց 7 տարվա անազատության և ներկայումս գտնվում է «Արմավիր» ՔԿՀ-ում, պնդում է, որ ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Արզուման Հարությունյանի պատվերով իր դեմ նոր գործ է «կարվում», իսկ եղած գործերով էլ արդյունավետ քննություն չի իրականացվում։

Քննությանն էլ խոչընդոտում է Արզուման Հարությունյանի եղբոր՝ ՍԴ և ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի որդին՝ Արտակ Հարությունյանը, որը ներկայումս դատախազ է»։

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր