ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Երևանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կա զոհ
00:06, 04.05.2024 | mamul.am
3377 | 0

Մայիսի 3-ին, ժամը 17:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայից Բագրատունյաց պողոտա տանող ավտոճանապարհին՝ կամրջի տակ, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված 1980թ․), «Opel» (վարորդ՝ Հ․ Ա․, ծնված 1997թ․) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Ս․ Գ․, ծնված 1989թ․) մակնիշների ավտոմեքենաները․ վառելիքի արտահոսք չի հայտնաբերվել։
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Օ․ Զ-ն (ծնված 1986թ․) տեղում մահացել է, վարորդներ Ա․ Ս-ն և Ս․ Գ-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ․ բժիշկները Ա․ Ս-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ս․ Գ-ն ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել։
Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ և Օ․ Զ-ի դին մոտեցրել դի տեղափոխող մեքենային։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր