Բնապահպան Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Ամուլսարի պահապանների հայտարարությունը. «Դիմում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հարգելի՛ վարչապետ Նիկոլ Փաշինյան, մենք՝ Ջերմուկ համայնքի բնակիչներս, ովքեր շուրջ երկուսուկես տարի է՝ բազմաթիվ հիմնավոր պատճառներից ելնելով, մեր ֆիզիկական ներկայությամբ ստիպված ենք փակ պահել դեպի Ամուլսար տանող հողային ճանապարհը, տեղեկանալով այն մասին, որ «Լիդիան»-ի տնօրենների հետ հանդիպմանը Դուք կարևորել եք Ամուլսարի շրջակա համայնքների բնակչության կարծիքը, դիրքորոշումը և հավասարակշռված շահը, ողջունում ենք դա: Այո՛, Դուք, Ջերմուկ գալով, ոչ միայն Ձեր որոշումների համար ձեռք կբերեք հստակ փաստեր, այլև համերաշխություն կբերեք մեր համայնք: Սիրով սպասում ենք Ձեր արձագանքին։ Ամուլսարի պահապաններ»: |