«Եթե Փաշինյանը Համո Սահյան սիրեր այնքան, որքան արտասանում է, կհետաքրքրվեր, թե Սահյանի ժառանգն ինչով է զբաղվում, Սահյանի կենտրոնից ինչ կա-չկա, ինչով կարող է օգնել։ Կարծում եմ՝ արտասանում էր, որովհետև ուղղակի պետք էր»,- «168 ժամ»-ի եթերում ասել է 20-րդ դարի հայ ականավոր բանաստեղծ Համո Սահյանի որդին՝ Նաիրի Սահյանը: Եթերի ընթացքում նա, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հարցել է. «Պարո՛ն վարչապետ, լավ, ի վերջո, Դուք տարբերո՞ւմ եք Համո Սահյանին ինչ-որ մի չինովնիկից. եթե տարբերում եք, ապա ես Ձեզ հետ խոսելու բան ունեմ, եթե ոչ, ապա չունեմ»: Մանրամասները՝ տեսանյութում: |