Ուզբեկստանի փոխվարչապետ Ուքթամ Բարնոևը, որը ղեկավարում էր երկրի գյուղատնտեսական և արդյունաբերական ոլորտը, այսօր մահացել է: Պատճառը կորոնավիրուսային վարակի պատճառով առաջացած բարդություններն են եղել: Նա 56 տարեկան էր: Փոխարչապետի պաշտոնին նա նշանակվել էր 2020-ի փետրվարին: Ուզբեկստանի առողջապահության նախարարը հուլիսի վերջին հայտարարել էր, որ Բարնոևը հոսպիտալացվել է, նրա մոտ հայտնաբերվել է Covid-19 վարակ: Ավելի ուշ նրան տեղափոխել էին Գերմանիա: Սակայն բուժումն արդյունք չէր տվել, առաջացած բարդություններից նա այսօր մահացել է:
|