ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+11 °C
10 իր, որ շտապ պետք է հեռացնել ննջարանից
22:20, 20.09.2020 | mamul.am
14474 | 0

Ցանկանում եք ավելի լավ քնել և արթնանա՞լ` դադարեʹք պահել որոշ իրեր ննջարանում։
Ննջասենյակի սխալ դասավորվածությունն ավելացնում է սթրեսը, փչացնում տրամադրությունը և թույլ չի տալիս հանգստանալ։ Հեռացրեʹք այն, ինչ չպետք է լինի ննջարանում․
1. Էլեկտրոնիկա
Հեռուստացույցը, պլանշետները, նոութբուքերն ու սմարթֆոնները, բոլորն էլ կապույտ լույս են ճառագում։ Եվ չնայած այս տեսակի լույսը լավացնում է ձեր տրամադրությունն օրվա ընթացքում, գիշերն այն խախտում է քնի բնականոն գործընթացը։ Խորհուրդ է տրվում խուսափել քնից 2-3 ժամ առաջ էլեկտրոնային սարքերի էկրանին նայելուց: Եթե դուք չեք կարող հրաժարվել այդ սովորությունից, փորձեք գոնե հեռու պահել էլեկտրատեխնիկան ննջարանից։
2. Ընտանի կենդանիներ
Նախ կենդանիները կարող են խանգարել ձեր քունը՝ միասին խաղալու համար։ Երկրորդ, եթե նրանք սովոր չեն պահպանել մաքրություն, կարող են սենյակ բերել տարբեր մանրէներ։ Սա կարող է ազդել ասթմա և ալերգիա ունեցող մարդկանց վրա։ Իհարկե, եթե դուք պարբերաբար հետևում եք ձեր շան կամ կատվի մաքրությանը, ապա ռիսկը փոքր է։ Մյուս կողմից, որոշ մարդկանց համար ընտանի կենդանու հետ քնելը տալիս է անվտանգության, սիրո և հարմարավետության զգացում: Այս դեպքում, ավելի լավ է կենդանին ունենա իր քնելու տեղը, այլ ոչ թե քնի ձեր անկողնում։
3. Հալոգեն լամպեր
Հալոգեն լամպերի հետ կապված խնդիրն այն է, որ դրանք տաքանում են և պոտենցիալ վտանգի աղբյուր են: Լավ է ազատվել այդ լամպերից, հատկապես, եթե դրանք գտնվում են մանկական սենյակում, կամ էլ ծածկված են կտորով կամ թղթով։ Որպես անվտանգ այլընտրանք՝ օգտագործեք LED լամպեր:
4. Ընտանեկան լուսանկարներ
Ընտանեկան լուսանկարներն իդեալական են հյուրասենյակի կամ միջանցքի համար, սակայն ննջասենյակը նկարների համար հարմար վայր չէ։ Հարազատների լուսանկարները կարող են հուշեր առաջացնել ձեր պարտավորությունների մասին, ինչը կարող է ենթագիտակցորեն տագնապ առաջացնել և խաթարել առողջ քունը:
5. Վառարան
Ամեն տարի տաքացուցիչները տասնյակ հազարավոր հրդեհների պատճառ են դառնում։ Միշտ անջատեք այն, նախքան քնելը և երբեք միʹ թողեք այն առանց հսկողության, հատկապես, եթե տանը երեխաներ կամ կենդանիներ կան։
6. Ավելորդ իրեր
Ննջասենյակը պետք է լինի մի վայր, որը օգնում է ձեզ հանգստանալ, բայց դա շատ դժվար է պատկերացնել, երբ այն լի է ավելորդ իրերով։ Հոգեբանները պնդում են, որ թափթփված սենյակը կարող է բացասաբար ազդել հոգեկան և ֆիզիկական առողջության վրա: Ձեր ննջասենյակը չպետք է դառնա սթրեսի աղբյուր։
7. Աշխատանքային սեղան
Որոշ մարդիկ կարդում են անկողնում, մյուսները այնտեղ աշխատում են։ Այնուամենայնիվ, հիշեք, որ ննջասենյակը հանգստի և քնի համար նախատեսված վայր է: Առաջին քայլը ննջասենյակից աշխատանքային սեղանը հեռացնելն է։ Առողջ քնի համար ձեր ուղեղը պետք է դադարի կապել ննջասենյակն աշխատանքի հետ։ Եթե չկա նման հնարավորություն, և դուք պետք է աշխատեք ննջարանում, մնում է հստակ ռեժիմ սահմանել և քնելուց առաջ հետաձգել բոլոր գործերը։
8. Սնունդ
Անկողնու մեջ հայտնված սննդի մնացորդները գրավում են տարբեր միջատների: Բացի այդ, անկողնում ուտելը հաճախ ուղեկցվում է հեռուստացույց դիտելով կամ ընթերցելով, ինչի պատճառով դժվար է կենտրոնանալ սննդի ընդունման գործընթացի վրա, և դուք հեշտությամբ կարող եք չափից ավելի ուտել կամ կարող են օրգանիզմում առաջանալ խանգարումներ։
9. Հին ներքնակ ու բարձ
Եթե վերջերս սկսել եք վատ քնել, արթնանում եք պարանոցի կամ մեջքի ցավով, ժամանակն է փոխել ներքնակն ու բարձը: Ժամանակի ընթացքում, ներքնակն ու բարձերը հավաքում են մեծ քանակությամբ բակտերիաներ և սնկեր, և եթե ննջարանը խոնավ է, ապա նաև՝ բորբոս։ Հարվարդի բժշկական դպրոցի մասնագետները խորհուրդ են տալիս փոխել ներքնակը, երբ այն մաշվում է, այսինքն՝ մոտավորապես յուրաքանչյուր 10 տարին մեկ, իսկ բարձը՝ 1-2 տարին մեկ։
10. Չափից շատ լույս
Բնական լույսն իդեալական է առավոտյան արթնանալու համար, բայց կարող է վատ անդրադառնալ քնի վրա: Լույսը կարող է արթնացնել ձեզ գիշերվա կեսին՝ ընդհատելով քնի կարևոր փուլերը: Միևնույն ժամանակ, արհեստական լուսավորության ազդեցությունը գիշերը մեծացնում է ճարպակալման և սրտի հիվանդությունների հավանականությունը: Ննջասենյակի համար անհրաժեշտ են շերտավարագույրներ կամ մուգ վարագույրներ։ Բացի այդ, կարող եք փոխել բարձր հզորության էլեկտրական լամպերը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր