Մինչև 2050-ը Հայաստանի բնակչությունը պետք է լինի առնվազն 5 մլն: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով Հայաստանի վերափոխման ռազմավարությունը: «Մինչև 2050 թվականը պետք է ստեղծվի 1,5 միլիոն աշխատատեղ: Խոսքը, բնականաբար, նոր աշխատատեղերի մասին է»,- հավելել է նա: |