ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Այն, ինչ այսօր արվում է, մեղմ ասած, հեռու է բավարար լինելուց». Ռուբեն Մեհրաբյան
17:05, 21.09.2020 | mamul.am
3232 | 0

«Եկել է ժամանակը, որ մենք իրագործենք ժողովրդավարական բարեփոխումների անշրջելիության իստիտուցիոնալ երաշխիքների ձևավորման բանաձևը: Այստեղ կա ոչ թե զրոյից հեծանիվ հորինելու, այլ ողջ կառավարման համակարգը, հատուկ ծառայությունները, իրավապահ մարմինները, դատական համակարգը արմատապես բարեփոխելու խնդիր: Սա այն է, ինչին արժանի է հայ ժողովուրդը և այն է, ինչ պարտավոր է անել ցանկացած ազատ և ժողովրդական ընտրություններում քվե ստացած իշխանություն: Իսկ այն, ինչ այսօր արվում է այս ուղղությամբ, մեղմ ասած, հեռու է բավարար լինելուց»,- «Հանուն Հանրապետության» կուսակցության հիմնադրամի համագումարի ժամանակ ասել է քաղաքական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Խոսելով 2008-ի մարտի 1-ի դեպքերի մասին՝ քաղաքագետը հայտարարել է. «Այդ գարնան առաջին օրը դարձավ մի անասելի ողբերգության օր հայ ժողովրդի համար, որովհետև պետության բռնազավթողները ժողովրդի խաղաղ բողոքը խեղդեցին արյան մեջ: Ո՞ւմ հրամանով դա տեղի ունեցավ՝ Հայաստանում բոլորը վաղուց գիտեն պատասխանը, բացի մեր խայտառակ և մինչ օրս հանդուրժվող դատական համակարգից»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր