Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 493.60, EUR 576.08, RUB 6.24, GBP 639.46
+20 °C, +12 °C ... +22 °C Վաղը`+21 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Հայաստանում միշտ էլ կլինեն դարպասները ներսից բացողներ». Արամ Մանուկյան
23:10, 21.09.2020

«Երբ քո բանակի կամ ուժային կառույցների ղեկավարներն են ուրիշ երկրի քաղաքացի, այ սա է շատ վտանգավոր, թե չէ ագենտուրա միշտ էլ կա»,- «Առաջին լրատվական»-ի եթերում ասել է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ-ում միշտ էլ կլինեն դրսի ուժերին ծառայողներ. «Հայաստանում միշտ էլ կգտնվեն դարպասները ներսից բացողներ: Բայց այնպես չէ, որ Ռուսաստանը ԱՄՆ-ում գործակալներ չունի կամ հակառակը: Փոքր երկրի դեպքում պետք է բաց քաղաքականությունը հնարավորինս դառնա գործելաոճ, չես կարող անել այնպիսի բաներ, որ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները կամ Իրանը չիմանան այդ մասին, բայց նույն կերպ էլ մենք կարող ենք իմանալ՝ ինչ պրոցեսներ են ընթանում Ադրբեջանում, Ռուսաստանում կամ Իրանում: Երկրի ղեկավարությունը պետք է լինի ուժեղ, ունենա թափանցիկ գործելաոճ, բաց պետք է խաղալ, ոչ թե՝ թաքուն»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր