ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Վտանգ կար, որ 2018-ի ապրիլի 24-ին կլիներ զինված դիմադրություն և երկրորդ եղեռն». Վ. Բաղդասարյան
01:45, 23.09.2020 | mamul.am
6554 | 3

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանը «168 ժամ»-ի եթերում հայտնել է, որ 2018 թվականի ապրիլի 24-ին, իր խոսքով, «բավականին լուրջ գործողություններ» էին սպասվում, որոնք տեղի չունեցան:

«Բանից պարզվեց, որ ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության հիշատակի օրը, բավականին լուրջ գործողություններ էին սպասվում: Դուք պատկերացնո՞ւմ եք 100 հազարավոր մարդիկ, որոնք գնում էին հուշահամալիր, պրովոկատորների միջոցով պետք է այդ ամբոխը շրջվեր և գնար դեպի իշխանափոխության: Այդտեղ սահմանադրորեն իր առաքելությունը պիտի կատարեր երկրի ղեկավարը և դրան մնում էր միայն զինված դիմադրությունը: Ճիշտ որոշում կայացվեց, որ ապրիլի 23-ին հայտարարություն տարածվեց, որ հանդարտվի ժողովուրդը, և ապրիլի 24-ը երկրորդ եղեռնի չվերածվի: Կար այդ վտանգը, իրոք կար: Ճիշտ որոշում եղավ և որևէ զոհ չունեցանք»,- ասել է Վ. Բաղդասարայանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Վտանգ կար, որ 2018-ի ապրիլի 24-ին կլիներ զինված դիմադրություն և երկրորդ եղեռն». Վ. Բաղդասարայան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր