ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Կոչ եմ անում միջազգային հանրությանը՝ գործադրել բոլոր լծակները՝ զերծ պահելու Թուրքիային բոլոր միջամտություններից». Նիկոլ Փաշինյան
16:55, 27.09.2020 | mamul.am
5846 | 0

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների և միջազգային ողջ հանրության ուշադրությունը հրավիրում եմ իրավիճակի լրջության վրա»,- իր ուղերձում անդրադառնալով այսօր վաղ առավոտյան հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողություններին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հարավային Կովկասում լայնածավալ պատերազմի բռնկումը, որի շեմին մենք հիմա կանգնած ենք, կարող է ամենաանկանխատեսելի հետևանքներն ունենա: Այն կարող է դուրս գալ տարածաշրջանի սահմաններից և ձեռք բերել շատ ավելի լայն մասշտաբներ՝ սպառնալով միջազգային անվտանգությանն ու կայունությանը»,- ասաց նա: Վարչապետը կոչ արեց միջազգային հանրությանը՝ գործադրել ազդեցության բոլոր լծակները՝ զերծ պահելու Թուրքիային՝ հնարավոր բոլոր միջամտություններից:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր