ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Եթե զինծառայողները հեռախոսով կապի դուրս գան, իրենց կյանքը կվտանգեն». Արծրուն Հովհաննիսյան
11:45, 28.09.2020 | mamul.am
7874 | 0

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ Արցախում հեռախոսակապի խնդրին: «Հարգելի բնակչություն, ուղղակի խնդրում ենք, հասկանում ենք, որ կապերը լավ չեն, դուք էլ րոպեն մեկ ուզում եք տեղեկություն ստանալ, բայց այդ սովորությունն այս դեպքում մեզ խանգարելու է, խանգարում է կառավարման համակարգին, խանգարում է ցանցերին: Զինծառայողներին, հատկապես՝ շարքային անձնակազմին, որ ցանկանում եք ամեն րոպե զանգել ու կապ հաստատել, իրենք եթե կապի դուրս գան, իրենց կյանքը կվտանգեն: ԱԹՍ-ները, հրետանային հետախուզական միջոցները, հենց էդ կապուղիներից օգտվելով թիրախավորում են մեր զինծառայողներին, խնդրում ենք հնարավորինս սահմանափակել նման գործողությունները, ինչը հնարավորություն կտա նաև, որ ցանցերը ոչ գերբեռնված և էֆեկտիվ աշխատեն»,- հայտարարեց Հովհաննիսյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր