ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Ի՞նչ բանակցային գործընթացի մասին կարող է խոսք գնալ». Իլհամ Ալիև
21:55, 29.09.2020 | mamul.am
27798 | 0

«Россия 1» հեռուստաալիքի եթերում «60 րոպե» հաղորդման շրջանակներում Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևն անդրադարձել է վերջին օրերին արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և բանակցությունների հնարավորություններին. «Հակամարտության մեջ կա միայն 2 կողմ՝ Հայաստանը և Ադրբեջանը, երբեմն բոլոր կողմերը խոսում են հակամարտության մասին: Հայաստանի վարչապետը հրապարակավ հայտարարում է, որ Ղարաբաղը Հայաստանն է, այս դեպքում` ի՞նչ բանակցային գործընթացի մասին կարող է խոսք գնալ: Նա փորձում է կոտրել բանակցությունների ձևաչափը: Այսպիսով, դա նշանակում է, որ Հայաստանը խախտում է բանակցային գործընթացը, անընդունելի պահանջներ է առաջադրում»,- ասել է նա:

Անդրադառնալով միջազգային մամուլում վերջին օրերի պարբերաբար հրապարակվող այն տեղեկություններին, թե ադրբեջանական կողմում սիրիական վարձկաններ կան, Ալիևն ասել է. «Ոչ մի գրոհային Սիրիայից Ադրբեջանում չկա»:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Ի՞նչ բանակցային գործընթացի մասին կարող է խոսք գնալ». Իլհամ Ալիև
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր