ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+24 °C
«Այսպիսի պատկեր կարող է ստեղծվել աշխարհի ցանկացած մայրաքաղաքում, այդ թվում՝ Բաքվում». Աննա Հակոբյան
12:20, 12.10.2020 | mamul.am
12676 | 0

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսպիսի պատկեր կարող է ստեղծվել աշխարհի ցանկացած մայրաքաղաքում, այդ թվում՝ Բաքվում, որտեղ խաղաղ բնակչությունը հենց այս պահին բռնակալ-ահաբեկիչ կլանի կողմից ճզմվելու վտանգի տակ է՝ առանց արտաքին աշխարհի հետ կապի և օգնության ակնկալիքի։
1915 թվականին մենք չենք ոչնչացել և այսօր Սեր ենք սփռում աշխարհում։ Մի աշխարհ, որտեղ 100 հոգանոց ցանկացած ցույց ավարտվում է այրված մեքենաներով, ջարդուփշուր ու թալանված խանութներով, բռնություններով, ծեծ ու ջարդով, տարբեր մաշկի գույն ունեցող անմեղ մարդկանց գնդակահարություններով։
Արդեն մի քանի օր է հայ ժողովուրդը բառիս բուն իմաստով Խաղաղություն, Ազատություն, Սեր և Արդարություն է «պարտադրում» աշխարհին։

#Հզոր
#Անպարտելի
#Հաղթանակած

«1915 թվականին մենք չենք ոչնչացել և այսօր Սեր ենք սփռում աշխարհում». Աննա Հակոբյան
«1915 թվականին մենք չենք ոչնչացել և այսօր Սեր ենք սփռում աշխարհում». Աննա Հակոբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր