ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+19 °C
«ԱՄՆ-ը կոչ է անում հավատարիմ մնալ հրադադարի պայմանավորվածությանը»․ Պոմպեո
17:00, 13.10.2020 | mamul.am
6648 | 0

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Twitter-ի իր էջում անդրադարձել է ԼՂ հակամարտությանը և կողմերին կոչ արել հավատարիմ մնալ հրադադարի պայմանավորվածությանը։

«Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին կատարել հրադադարի վերաբերյալ իրենց ստանձնած պարտավորությունները և դադարեցնել քաղաքացիական շրջանների գնդակոծությունները, ինչպիսիք են Գյանջան և Ստեփանակերտը: Մենք ցավում ենք մարդկային կորուստների համար և ինչպես նախկինում՝ հավատարիմ ենք խաղաղ կարգավորմանը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր