ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Ադրբեջանը մերժմամբ է պատասխանում ՌԴ նախաձեռնությանը». վարչապետի խոսնակ
10:45, 17.10.2020 | mamul.am
11240 | 0

Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկողության մեխանիզմը քննարկելու նպատակով Ռուսաստանի նախաձեռնությամբ Հայաստանի զինվորականները մեկնել են Մոսկվա Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչների հետ հանդիպելու համար՝ «Լուրերին» հայտնել է վարչապետի խոսնակը։

Մանե Գևորգյանի փոխանցմամբ՝ Բաքուն, սակայն, չի ուղարկել իր պաշտոնյաներին Հայաստանի ռազմական գերատեսչության ներկայացուցիչների հետ հանդիպմանը մասնակցելու համար: Դա նշանակում է, որ Ադրբեջանը, ըստ էության, հրաժարվում է Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունից և մերժմամբ պատասխանում Ռուսաստանի նախաձեռնությանը, ասել է Հայաստանի վարչապետի խոսակը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր