ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Կառավարությունը, եթե գտնի նպատակահարմար, կբացի փակագծերը». Շարմազանովը՝ վարչապետի հետ հանդիպման մասին
20:15, 19.10.2020 | mamul.am
8962 | 0

«Քննարկել ենք իրավիճակը Արցախում և Արցախի հետ կապված հարցեր: Լիազորված չեմ մանրամասներ ներկայացնելու, մնացածը՝ Կառավարությունը, որպես պատասխանատու, եթե գտնի նպատակահարմար, կբացի փակագծերը: Սա եղել է փակ հանդիպում, ավելացնելու ոչինչ չունեմ»,- դուրս գալով կառավարության շենքից, լրագրողների հարցերին պատասխանեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Կառավարությունից դուրս եկող արտախորհրդարանական ուժերի մյուս ներկայացուցիչները նույնպես չեն մեկնաբանում տեղի ունեցած փակ քննարկումը:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է արտախորհրդարանական ուժերի հետ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր