«Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոն»-ը հայտնում է, որ Թուրքիան Սիրիայից վարձկանների նոր խումբ է տեղափոխել Ադրբեջան: Վերջին խումբը բաղկացած է եղել «Ալ Համզաթ» դիվիզիայի, «Սուլթան Մուրադ» և այլ խմբավորումների ավելի քան 400 վարձկանից: Նրանք պետք է ավելի վաղ տեղափոխվեին Ադրբեջան, սակայն սիրիացի վարձկանների տեղափոխումը հետաձգվել է հրադադարի համաձայնության պատճառով: Սիրիացի վարձկանների թիվն արդեն հասել է առնվազն 2050-ի: «Թուրքիայի կողմից աջակցություն ստացող խմբավորումներում զոհերի թիվն աճել է այն պատճառով, որ նրանց ուղարկել են առաջնագիծ: Ադրբեջանում հայկական ուժերի դեմ մարտական գործողությունների ընթացքում զոհված սիրիացի զինյալների թիվը երեկվա դրությամբ հասել էր 143-ի։ |