ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Կոչ ենք անում ցուցաբերել զգուշավորություն և զսպվածություն. Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակ
21:00, 19.10.2020 | mamul.am
5262 | 0

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասված է.

«Սփյուռքում բնակվող սիրելի՛ հայրենակիցներ,

Արցախի դեմ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից սանձազերծված պատերազմի առաջին իսկ օրվանից ձեզնից յուրաքանչյուրը կանգնել է հայրենիքի կողքին և մինչ օրս տարբեր եղանակներով շարունակում է իր նպաստելը բերել մեր միասնական հաղթանակի կերտմանը: Մեր համազգային համախմբվածությունը, բնականաբար, վախեցնում և թուլացնում է հակառակորդին: Առաջին դեպքը չէ, երբ թշնամին՝ Թուրքիան և Ադրբեջանը, չհաջողելով իրական ռազմաճակատում, բախումներ են փորձում սադրել երրորդ պետություններ տարածքներում: Այս գործելաոճը մեզ քաջածանոթ է դեռևս հուլիսյան սահմանային թեժացումներից հետո: Նմանօրինակ սադրանքները նոր մաշտաբներով թշնամին ցանկանում է այս անգամ կիրառել սփյուռքյան մի շարք համայնքներում: Արդեն իսկ ստացվում են տեղեկություններ այն մասին, որ թուրք-ադրբեջանական ցեղասպան դաշինքը ծրագրում է հայկական մեծ համայնքներ ունեցող երկրներում իրականացնել սեփական ներկայացուցչությունների կամ քաղաքացիների նկատմամբ բռնի գործողություններ և դրանք ներկայացնել որպես «հայերի կողմից իրականացված» բռնություններ: Պատասխան ագրեսիվ գործողությունների ակնկալիքով՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ծրագրվում են հայ համայնքներում հրահրել սադրանքներ և հայերին ներկայացնել իբրև «ահաբեկիչներ»:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Թշնամու այս նենգ ձեռագիրը մեզ համար նորություն չէ: Այդ իսկ պատճառով թուրք-ադրբեջանական սադրանքների դեպքում կոչ ենք անում ցուցաբերել զգուշավորություն և զսպվածություն, չտրվել դրանց և չիրականացնել պատասխան գործողություններ, այդ առնչությամբ տեղեկատվության առկայության դեպքում դիմել ձեր բնակության երկրների իրավապահ մարմիններին:

Միասին, համախմբված և զգոն մենք հաղթելու ենք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր